Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Սայաթ- Նովա փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված է ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց նայող։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Ազատ է մինչև սեպտեմբերի 30: