Սայաթ–Նովա փողոցում՝ "Անի" հյուրանոցի հարևանությամբ, օրավարձով է տրվում երեք սենյականոց լուսավոր և ընդհարձակ բնակարան։ Այն գտնվում է 10 հարկանի բնակելի շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ։ Կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով, տեղադրված է անհրաժեշտ տեխնիկան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի և հանգստի վայրերը։