Երկու սենյականոցի ձևափոխած և եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգած բնակարանը գտնվում է Հայփոստի գլխամասի հարևանությամբ, Օպերայից ընդամենը հինգ րոպե հեռավորությամբ։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ջրամատակարարումը մշտական է, գազաֆիկացումը կատարված է։ Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ։ Տեղադրված է օդորակիչ։ Հյուրասենյակի և լոգասենյակի հատակները տաքացվող են։ Էլեկտրական լարերն ու ջրատար խողովակները փոխված են։ Հասանելի է ինտերնետ կապ, նաև արբանյակային հեռուստատեսություն։ Բնակարանը տրվում է երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության կահույքով և տեխնիկայով (հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և այլն)։ Մոտակայքում են Զվերևի գեղեցկության սրահը, «Բերլոգա» ռեստորանը և այլ հաստատություններ։