Օրավարձով է տրվում 1 սենյականոց բնակարան՝ ձևափոխած 2-ի, Աղայան փողոցի 10 հարկանի շենքի վերջին հարկում, որը գտնվում է Պուշկինի անվան դպրոցի և Մանգո խանութի մոտակայքում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ամբողջությամբ կահավորված, տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգ, խոհանոցը միացված է հյուրասենյակին: Բնակարանը հագեցած է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Ունի ինքնատիպ ինտերյեր, դեկորի տարրերը ներդաշնակ են: Ապահովված է կաբելային հեռուստատեսությամբ և ինտերնետով: Երկու րոպե հեռավորության վրա է գտնվում Երիտասարդական մետրոյի կայարանը, զբոսայգին, մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, Օպերան և մայրաքաղաքի շատ տեսարժան վայրեր: