Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ օրավարձով է տրվում 41 քմ մակերեսով մեկ սենյականոցը ձևափոխված 2-ի հարմարավետ բնակարան, որը գտնվում է 11 հարկանի շենքի 1-ին հարկում: Բնակարանը վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ամբողջը կահավորված է և համալրված է հարմարավետ գույքով և տեխնիկայով: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Մոտակայքում են սուպերմարկետները, բանկերը և լավագույն ժամանցի վայրերը: