Բյուզանդի փողոցում՝ Մաշտոցի պուրակի հարևանությամբ, երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 58 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է կենտրոնացված համակարգով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը պատված է որակյալ պրեսգրանիտե սալիկներով և լամինատով։ Ամբողջը համալրված է բարձրորակ գույքով և տեխնիկյով: Սանհանգույցը սալիկապատ է, առկա է լոգախցիկ: Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, 2 վերելակ: Բակում կա խաղահրապարակ, մարզադաշտ և բացօթյա ավտոկայանատեղի: Ստորգետնյա կայանատեղին՝ հավելավճարով: Երկարաժամկետ վարձակալություն՝ 1100-2500$, օրավարձ` 60-95$: