Օրավարձով է տրվում 1 սենյականոց բնակարան` 66ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում` 6 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր և Երիտասարդական մետրոյի կայանը: