Ամբողջովին վերանորոգված այս բնակարանը գտնվում է Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորությամբ, Ամիրյան–Մաշտոց հատման կետում, «Բիբլոս» բանկի կողքը տեղակայված տաս հարկանի շենքում։ Այն տրվում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարձակալության թե՛ կահավորված, թե՛ տեխնիկայով հագեցած վիճակում։ Դրսի դուռը մետաղյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Պատուհանները նայում են Ամիրյան փողոցին։ Ապահովված է բոլոր կոմունիկացիաներով՝ Wi-Fi ինտերնետով և կաբելային հեռուստատեսությամբ։ Բակում նախատեսված են կայանատեղեր մեքենաների համար։ Մոտակայքում կան խանութներ, սրճարաններ, ժամանցի վայրեր և ''Զովք'' սուպերմարկետը: