Օրավարձով է տրվում 1 սենյականոց բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մոսկովյան փողոցում ՝ Մոն Ամի ծաղկի սրահի շենքում, 7 հարկանի քարե շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նոր կահույքով և ապահովված տեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։