Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ Գլենդել Հիլս թաղամասում, 14 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված տեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի բաց պատշգամբ՝ տեսարանով դեպի Հրազդանի կիրճը։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։