Օրավարձով է տրվում 2 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 75 քմ մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 3-րդ թաղամասում, 16 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է որակյալ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և ստուդիո խոհանոցը հարմարավետ կահավորված են, ապահովված տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Շենքում գործում է վերելակ, բակում կա բացօթյա կայանատեղի: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները: