Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ նոր նորոգված և դեռևս չբնակեցված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է նոր և ժամանակակից կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա ավտոկայանատեղ, ինչպես նաև 1-ին հարկում գործում է սուպերմարկետ: