Վարձակալությամբ է տրվում 180 քմ մակերեսով գրասենյակային տարածք, որը գտնվում է Սայաթ-Նովայի պողոտայում` Խանջյան փողոցի խաչմերուկի մոտ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է ջեռուցման համակարգ, օդորակիչ, ունի բաց պատշգամբ: Շենքը գտնվում է առաջին գծի վրա և մուտքը շքամուտքից է: Հարմար է ցանկացած գրասենյակային գործունեության համար։