Կոմիտասի պողոտայում, "Delux" հյուրանոցի հարևանությամբ, վեց հարկանի շենքի վերջին հարկում, օրավարձով է տրվում մեկ սենյականոց բնակարան: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ամբողջությամբ կահավորված, ինտերիերին տրված են հետաքրքիր լուծումներ: Ձեր տրամադրության տակ կլինի անհրաժեշտ կենցաղային տեխնիկան: Բնակարանում տեղադրված է օդորակիչ, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Շենքում գործում է վերելակ, կա աղբատար խողովակ և դոմոֆոն: Բնակավայրին կից "Երիցյան և որդիներ" սուպերմարկետն է: