Կիևյան փողոցի 1-ին նրբանցքում օրավարձով տրվում է 4 սենյականոց արևկող բնակարան` 80 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Առկա է օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը երեսպատված է որակյալ լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ընդհանուր բնակարանը ժամանակակից նորաոճ կահավորված է: Ունի շատ լավ դիրք, մոտակայքում են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: