Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 45 քմ մակերեսով, որը գտնվում է Աջափնյակում, Նորաշեն թաղամասում, 12 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը գեղեցիկ կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով: Շենքում գործում է անխափան վերելակ: Մոտակայքում կան բազում խանութներ և տրանսպորտի կանգառներ, ոտքով մի քանի րոպեյում կարելի է հասնել Գարաժ մոլ: Տրվում է մինչև 3 անձի բնակության համար` առանց երեխաների: 15 օրից ավելի չի տրվում բնակարանը: