Վարձակալությամբ է տրվում Լյուքս դասի գրասենյակային տարածք` բարձրորակ վերանորոգված և ապահովված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Ընդհանուր մակերեսը կազմում է 100 քմ և գտնվում է Ձորափի փողոցում, 8 հարկանի բիզնես կենտրոնի 6-րդ հարկում: Տարածքն ունի բարձր առաստաղ և ժամանակակից լուծումներով գեղեցիկ ինտերիեր, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ: Բաղկացած է 1 մեծ սրահից, 2 առանձնասենյակից և բաց պատշգամբից: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Տրվում է առանց գույքի: Ապահովված է անվտանգության համակարգով: Վարձավճարի մեջ ներառված է ԱԱՀ, կոմունալ ծախսերը և մաքրության վարձավճարը: