Առանձնատուն, Օհանավան, Արագածոտն

17 Մարտ 2024
 
Բնակելի՝ 250 մ2, հողատարածք` 2,400 մ2 2 հարկանի Կոդ` 115978   |   http://est.am/115978 click to copy the link
Վարձակալություն - 1,500 $/ամիս
Օրավարձ - պայման.
դիտել են 84 անգամ

Արագածոտնի մարզում, Օհանավանում, փողոցի 1-ին գծում օրավարձով կամ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 250 քմ, հողատարածքը` 2400 քմ: Առանձնատունը նորմալ մաքուր վիճակում է, 1-ին հարկը կապիտալ վերանորոգված է, 2-րդ հարկն ունի կոսմետիկ շտկման կարիք, ընդհանուր լավ վիճակում է: Տունն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի եռաֆազ հոսանք, գազ, մշտական ջուր: 1-ին հարկում կա նախասրահ, մեծ խոհանոց, սանհանգույց, 2 մեքենայի ավտոկայանատեղի և կիսանկուղային տարածք, 2-րդ հարկում` ընդարձակ հյուրասրահ, 6 ննջասենյակ, առանձին լոգասենյակ և սանհանգույց, 2 պատշգամբ` բաց և փակ: 1-ին հարկում հատակը սալիկապատ է, 2-րդ հարկում` մանրահատակ: Տեղադրված են եվրո պատուհաններ` ճաղավանդակներով, մուտքի երկաթյա դուռ: Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Լոգասենյակն ու սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Տունն ունի հիասքանչ այգի` պտղատու և դեկորատիվ ծառերով, եղևնիներ, փայտից ամառային տաղավար, բացօթյա լողավազան, խորովածանոց: Ամբողջը պարսպապատ է, առկա է դոմոֆոն և երկաթյա դարպաս: Գտնվում է գլխավոր փողոցին մոտ, մոտակայքում կան խանութներ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: նորմալ
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ