Վարձով է տրվում 2 հարկանի 4 սենյականոց առանձնատուն՝ բնակելի 150 քմ մակերեսով և 70 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Քասախ համայնքում՝ Երևանին կից: Առանձնատունը վերանորոգված է, գտնվում է մաքուր վիճակում։ Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջարանից, 2 սանհանգույցից, ունի բաց պատշգամբ: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, խոհանոցի հատակը ծածկված է սալիկներով, իսկ հյուրասենյակում և ննջարաններում՝ լամինատ է։ Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը սալիկապատված է՝ ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, կահավորված է, առկա է անհրաժեշտ տեխնիկա: Բակում ունի կանաչապատ տարածք, պարսպապատ է, տեղադրված է երկաթյա դարպաս: