Քասախում, Աշտարակի խճուղուց մեքենայով 5-6 րոպե հեռավորության վրա վարձակալության է տրվում 4 հարկանի համարավետ, բոլոր պայմաններով ապահովված առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 745 քմ, իսկ ընդհանուր հողատարածքը՝ 5700 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ջեռուցվում է 2 գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, հյուրասենյակում առկա է բուխարի, սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, հագեցած են անհրաժեշտ գույքով: Ընդհանուր հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Նկուղային հարկն օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա բիլիարդ, թենիսի սեղան, շոգեբաղնիք և լոգարան, 1-ին հարկում` լուսավոր հյուրասենյակ, ֆոյե, խոհանոց, աշխատասենյակ, 1 ննջասենյակ և 2 սանհանգույց: 2-րդ հարկում առկա է 3 ննջասենյակ, մեծ զգեստասենյակ, 2 սանհանգույց և 3 բաց պատշգամբ: 3-րդ հարկը մանսարդ է և բաց տարածք է: Բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Տունն ունի ընդարձակ խնամված բակ, խաղահրապարակ, գեղեցիկ այգի, ամառային տաղավար և բացօթյա լողավազան: Տարածքն ամբողջովին պարսպապատված է, ապահովված է անվտանգության համակարգով: