Վարձով է տրվում 2 հարկանի նրբաճաշակ և գեղեցիկ կահավորված առանձնատուն՝ բնակելի 154 քմ. և 182 քմ. հողատարածքով, որը գտնվում է Ա. Ահարոնյան փողոցում։ Այն կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ, ընդարձակ հյուրասենյակ, նախամուտք՝ իր հանդերձարանով։ Տեղադրված է ինքնակառավարվող ջեռուցման և հովացման համակարգեր։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով, լոգասենյակներից մեկում տեղադրված է ջակուզի։ Թաղամասի մուտքն ու ելքը հեռակառավարվող դարպասներով է, ինչպես նաև թաղամասում գործում է անվտանգության համակարգ և գեղեցիկ պարտեզի խնամքը ապահովվում է այգեպանը։