Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Աղասի փողոցում, վարձով է տրվում 2 հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 209 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 450 քմ։ Առանձնատունը կապիտալ նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով։ Առաջին հարկում ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակն է, իսկ 2-րդ հարկում են գտնվում ննջարանները և բաց պատշգամբը։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առանձնատան բակում նախատեսված է տարածք՝ մեքենեները կայանելու համար։