Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ռուսական դպրոցի հարևանությամբ, վարձով է տրվում երկու հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 120քմ, իսկ կից հողատարածքինը՝ 50 քմ է։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատսախան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Սանհանգույցը և խահոնացը սալիկպատաված են, կահավորված հարմարավետ կահույքով և սանտեխնիկայով։ Ինտերիերը արված է մոդեռն ոճով։ Բակում ունի ամառային հանգստի համար նախատեսված տարածք, ինչպես նաև ավտոտնակ։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։