Առանձնատուն, 3 հարկանի, Քանաքեռ-Զեյթուն, Երևան

19 Հունվար 2020
 
Ֆանարջյան 28 Բնակելի՝ 650 մ2, հողատարածք` 800 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 102574   |   http://est.am/102574 click to copy the link
Վարձակալություն - 10,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 2 անգամ

Տրվում է վարձով 3 հարկանի (երկու հարկ և մանսարդ) շքեղ, յուրահատուկ իտալական լյուքս դասի կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 650 քմ. Է, ունի դեպի այգին նայող վերանդա, պատշգամբներ, իսկ հողատարածքինը՝ 800 քմ., պարսպապատ է։ Այն գտնվում է Ֆանարջյան լայն և ազատ փողոցի վրա, դեպի Սբ. Հակոբ եկեղեցու ճանապարհին։ Առանձնատունը նորակառույց է, բնակեցված, թանկարժեք, որակյալ և հայտնի բրենդների աքսեսուարներով և շինանյութերով (հատակը՝ մարմար, ընկույզի մանրատախտակ, մանսարդում՝ վինիլ, երեսպատումը՝ տրավերտին)։ Պատուհանները ալյումինե, բարձր որակի ջերմա և ձայնամեկուսիչ: Առաջին հարկը բարձր է 90 սմ, այստեղ են տեղակայված ընդարձակ խոհանոցը գերմանական հայտնի ապրանքանիշի տեխնիկայով, նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ` պրոֆեսիոնալ երաժշտական տեխնիկայով, մեկ սանհանգույց և ննջասենյակ իր առանձին զգեստապահարանային սենյակով և սանհանգույց-սենյակով։ Երկրորդ հարկում են երեք ննջասենյակ, որոնցից մեկը 40ք․մ․ (master bedroom), յուրաքանչյուրն իր առանձին պահարանային և սանհանգույց-սենյակներով։ Master bedroom-ն ունի լայնարձակ լողարան առանձին ջակուզիով և առանձին լոգախցիկով, երկու լվացարանով։ Երկրորդ հարկի նախասրայային պահարանում են լվացքի մեքենան, չորացուցիչը և լվացարան։ Կա պատշգամբ։ Երրորդ հարկը մանսարդն է, ամբողջ շինության մակերեսով։ Կան պահարաններ, տնային կինոթատրոնի հնարավորություն, պատշգամբ։ Առկա է առանձին սանհանգույց` իր լոգախցիկով։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ 25 ք․մ․ նկուղում առկա է պահոցային մաս, ինչպես նաև տեղադրված են ջրամատակարարման և ջեռուցման (գազային և, որպես օժանդակ, դիզելային) ավտոմատացված համակարգերը։ Տանիքում տեղադրված է իտալական արևային ջրատաքացման համակարգ, որը որպես միասնական համակարգ գործում է 300լ-ոց բոյլերի մեջ։ Առանձնատան տեխնիկական լուծումները բարձրակարգ որակի են և բազմաֆունկցիոնալ, կարելի է կառավարել սմարթֆոնով։ Այն լրիվ ավտոմատացված է՝ Smart House, գերմանական հայտնի բրենդի աքսեսուարներով, նաև հեռակառավարվող է, ծրագրավորված, ցանկացած սցենար կարելի է ծրագրավորել և հարմարեցնել բնակվողներից յուրաքանչյուրի ցանկությանը։ Երաժշտության համակարգը՝ multiroom, առաստաղային ստերեո բարձրախոսներով։ Առկա է ավտոմատ սնուցման համակարգ 12KW եռաֆազ դիզելային գեներատորով։ Հոսանքի փոխակերպումը տեղի է ունենում ավտոմատ, աննկատ (առկա են 4,5KW UPS համակարգեր)։ Առկա է մոտ 2 խոր․մ․ խմելու ջրի ռեզերվուար։ Առանձնատունը և ամբողջ տարածքը զինված են ժամանակակից անվտանգության և տեսահսկման թվային տեխնիկայով, ծրագրավորվող, հեռակառավարվող են, հագեցած են տարբեր տվիչներով (датчики)։ Ինտերկոմը (домофон) հանրահայտ բրենդի է։ Հողամասն ունի մշակված, խնամված գեղեցիկ դիզայն՝ երկու մեծ պտղատու մասերով և մեկ դեկորատիվ՝ քարապարտեզներով, խոտածածկով, ոռոգման ավտոմատացված համակարգով։ Հողամասում առկա է առանձին ամառային խոհանոց, այստեղ է բուխարին։ Կա առանձին սենյակ և սանհանգույց-դուշ։ Տարածքի գեղեցկությունն ընդգծվում է տարբեր դեկորատիվ ծառերով ու թփերով ծաղկամաններով, փոքրիկ կլոր դեկորատիվ լողավազանով։ Առկա է առանձին բացօթյա ծածկ երկու մեքենաների կայանման համար։ Լրացուցիչ կարող են կայանել ևս երկու մեքենա։ Առանձնատան դիմացը ևս խնամված է, ազատ է մեքենաների կայանման համար։ Տրվում է վարձով դեսպանատներին, երկարաժամկետ, միայն անհրաժեշտ ձևակերպումներով, ապահովագրումով։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 5
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ