Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում վարձակալության է տրվում երկհարկանի գեղեցիկ առանձնատուն՝ ընդհանուր 340 քմ. մակերեսով և 80 քմ. նկուղով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Ունի 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 1 խոհանոց, 1 հյուրասենյակ և 1 ընդարձակ բաց պատշգամբ, որտեղ տեղադրված է մանղալ և համապատասխան կահավորանք՝ հիանալի ժամանակ անցկացնելու համար։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատան 2-րդ հարկը կվերաձևափոխվի և կկահավորվի վարձակալի ցանկությամբ։