Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց առանձնատուն՝ բնակելի 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Այն ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առանձնատունն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Օրավարձ՝ 60-100$ կախված օրերի քանակից, անձանց թվից և սեզոնից։