Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

11 Հոկտեմբեր 2023
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 385 մ2, հողատարածք` 760 մ2 2 հարկանի , նորակառույց Կոդ` 112944   |   http://est.am/112944 click to copy the link
Վարձակալություն - 5,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 14 անգամ

Երկարաժամկետ վարձակալությամբ տրվում է 2 հարկանի գեղեցիկ մոդեռն շինությամբ առանձնատուն էլիտար Վահագնի թաղամասում, որի բնակելի մասը կազմում է 385 քմ իսկ ընդհանուր հողատարածքը` 760 քմ: Առանձնատունը 1 տարի է բնակեցվել: Վերանորոգվել է բարձրորակ շինարարական նյութերով, առանձնահատուկ ուշադրություն է դարձրած տարածքի լուսավորությանը: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց, գրասենյակ և 1 սանհանգույց և 2 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ (3-ը առանձին սանհանգույցներով), 1 ընդհանուր սանհանգույց, զգեստասենյակ, խոհանոցային անկյուն, լվացքատուն: Բոլոր սենյակներն ունեն բաց պատշգամբներ` Արարատի գեղեցիկ տեսարանով: Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ, եվրո պատուհաններ ու վիտրաժներ, հատակը ծածկված է եվրոպական լամինատով և տաքացվող սալիկներով, 2-րդ հարկը` մանրահատակով: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները նորաոճ կահավորված են, համալրված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 5
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ