Ջրվեժում երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 հարկանի հարմարավետ առանձնատուն։ Բնակելի մակերեսը կազմում է 100 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 500 քմ.։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող պրեսգրանիտով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Առանձնատունն ապահովված է բոլոր հարմարություններով, սենյակները ժամանակակից ոճով կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով, առկա է օդորակիչ: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ ու 1 սանհանգույց, 2-րդ հարկում 1 ննջարան ու բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Պարսպապատ է, ունի բարեկարգ բակ` բացօթյա լողավազանով ու պտղատու ծառերով: Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը կլինի 350000 դրամ: