Վաճառվում կամ վաձակալությամբ է տրվում 4 հարկանի հարմարավետ և ընդարձակ առանձնատուն՝ 520 քմ. բնակելի մակերեսով և 700 քմ. հողատարածքով, որը գտնվում է Նորքի սկզբնամասում՝ Ա. Արմենակյան փողոցում՝ Սքայ սուպերմարկետի հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, բոլոր պատուհանները վիտրաժային են, որի շնորհիվ տունը ավելի լուսավոր է։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Զրոյական հարկում է գտնվում փակ լողավազանը, շոգեբաղնիքը, լոգարան և սանհանգույց։ 1-ին հարկում՝ նախասրահն է, ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը, խոհանոցը, սանհանգույցը։ 2-րդ հարկում՝ 4 ննջարաններն են, 1 զգեստասենյակ և 1 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Առանձնատունն ունի կանաչապատ և բարեկարգ բակ՝ պտղատու ծառերով, թոնիրով, մանղալով և ցայտաղբյուրով։ Առանձնատունը կարող է ծառայել նաև կոմերցիոն նպատակներով։