Օրավարձով է տրվում 2 հարկանի գեղեցիկ կահավորված առանձնատան 2-րդ հարկը՝ բնակելի 250 քմ. մակերեսով և 1700 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նորք Մարաշ 5-րդ փողոցում՝։ Այն կապիտալ նորոգված է։ Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 1 խոհանոց և հյուրասենյակ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները կահավորված են և ապահովված անհրաժեշտ պարագաներով։ Ունի գեղեցիկ կանաչապատ բակ՝ մանղալով, ամառային խոհանոցով, զրուցարանով։ Տարածքը պարսպապատ է, ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղ։ Օրավարձի գինը փոփոխական է՝ կախված մարդկանց և օրերի քանակից։