Վարձակալությամբ է տրվում 3 հարկանի շքեղ վերանորոգված, յուրահատուկ գրավչությամբ առանձնատուն, որի բնակելի մակերեսը 750 քմ է, հողատարածքը` 600 քմ: Առանձնատունը գտնվում է Նորք Մարաշ համայնքի Նորքի 7-րդ փողոցում։ Այն կապիտալ եվրո նորոգված է, ինտերիերն ունի մոդեռն լուծումներ և ասիմետրիկ կառուցվացք։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ, համալրված են նորագույն տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային իրերով։ 1-ին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը՝ բուխարիով, խոհանոցը, սանհանգույցը և լվացքասենյակը։ 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, սանհանգույցներ, մեծ նախասրահ, 3-րդ հարկում՝ նախասրահ, 2 ննջասենյակ, սանհանգույցներ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով, աստիճանները մարմարապատ են: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է 2 ջակուզի։ Տունն ունի մի քանի բաց պատշգամբ` գելեցիկ տեսարաններով: Առկա է կայանատեղի՝ 3 ավտոմեքենայի համար նախատեսված։ Առանձնատնից կա մուտք դեպի փակ լողավազան՝ ապակեպատ հատվածով, որտեղ կա նաև ջակուզի և շոգեբաղնիք։ Բակը ևս շատ ընդարձակ է և բարեկարգ՝ կա ամառային խոհանոց, ջրվեժ, մանղալ, թոնիր, զրուցարան։ Տունն ապահովված է տեսախցիկներով։