Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն՝ 500 քմ մակերեսով և 1000 քմ հողատարածքով Նորք-Մարաշում, Ա. Արմենակյան փողոցում: Առանձնատունը կապիտալ եվրովերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, հագեցած կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակ, սանհանգույց և ավտոտնակ, 2-րդ հարկում` 5 ննջասենյակ, 4 սանհանգույց և 3 բաց պատշգամբ։ Նկուղում կան թենիսի և բիլիարդի սեղանով սենյակներ, մարզասրահ, լվացքատուն։ Բակը պարսպապատված է, առկա է դոմոֆոն, տեղադրված է անվտանգության համակարգ։ Բակում կա ամառային խոհանոց՝ բուխարիով, բաց լողավազան, կանաչ տարածք՝ հազվագյուտ դեկորատիվ բույսերով։