Նորք Մարաշ համայնքում` Ա.Արմենակյան փողոցում, վարձով է տրվում 3 հարկանի ընդարձակ և գեղեցիկ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 400 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝1200 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ջեռուցվում է գազի կաթսայով։ Առանձնատունը մասամբ կահավորված է: Առանձնատան 1 - ին հարկում գտնվում է խաղասրահը, խոհանոցը, սանհանգույցը, պահեստը: 2 - րդ հարկում գտնվում է նախասրահը, հյուրասենյակը, աշխատասենյակը, բաց պատշգամբ, սանհանգույց: 3 - րդ հարկում է գտնվում է ընդարձակ նախասրահը, 4 ննջասենյակները, որից 2-ը ունեն իրենց սանհանգույցները: Տարածքը ամբողջովին պարսպապատված է, ունի ընդարձակ բարեկարգ բակ` մանղալով և ամառային խոհանոցով, պահակակետով: