Նորքի 5-րդ զանգվածում, վարձակալության է տրվում կամ օրավարձով 2 հարկանի ինքնատիպ ինտերիերով գեղեցիկ առանձնատուն, որի բնակելի մասը կազմում է 210 քմ, հողատարածքինը՝ 310 քմ: Այն գեղեցիկ ոճով եվրո վերանորոգված է, 1-ին հարկի առաստաղը բարձր է, որտեղ կա հարմարավետ ու լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ ու 1 սանհանգույց: 2-րդ հարկում կա 3 ննջարան և 1 սանհանգույց: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով ու սալիկներով, սանհանգույցները երեսպատված են բարձրակարգ կերամիկական սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով: Տունը նորոգված է բարձրորակ նյութերով, աստիճանները բարձրորակ փայտից են: Կահավորված է ժամանակակից կահավորանքով, ապահովված է բարձրորակ տեխնիկայով: Հողատարածքը խնամված է, կան պտղատու ծառեր, ամառային զրուցարան, ամբողջությամբ պարսպապատ է: Վարձակալությունը` 2000 - 3800 $, Օրավարձ` 180 - 350 $