Թաիրովի փողոցում, Երևանի Կոնյակի գործարանի մոտակայքում վարձակալության է տրվում սեփական տան 2-րդ հարկը, որն ունի առանձին մուտք: Բնակելի մակերեսը կազմում է 80 քմ: Ամբողջը նոր կապիտալ վերանորոգվել է, ունի անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր (գազի կաթսա և օդորակիչ), հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջարանից, լոգասենյակից և մեծ բաց, շատ հարմար պատշգամբից: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները հարմարավետ կահավորվել են, համալրվել են անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով: Տունն ունի շատ հարմար դիրք, կենտրոնից 5-6 րոպե հեռավորության վրա է գտնվում: