Առանձնատուն, Մեծ Կենտրոն, Երևան

06 Հուլիս 2022
 
Կիլիկիա թաղ. Բնակելի՝ 500 մ2, հողատարածք` 600 մ2 3 հարկանի Կոդ` 113089   |   http://est.am/113089 click to copy the link
Վարձակալություն - 3,500 $/ամիս
Օրավարձ - 400 $/օր
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 34 անգամ

Կիլիկիա թաղամասում, անմիջապես փողոցի վրա օրավարձով և երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 հարկանի կիսանկուղային հարկով առանձնատուն՝ բնակելի 500 քմ մակերեսով և 600 քմ ընդհանուր տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները գեղեցիկ հարմարավետ կահավորված են, համալրված են բոլոր տեսակի տեխնիկայով և կենցաղային պարագաներով: Կիսանկուղային հարկը ծառայում է ժամանցի համար, որտեղ կա խոհանոց` 2 սառնարանով, լողավազան, շոգեբաղնիք, սանհանգույց, հանգստի սենյակ, կաթսայատուն, ընդարձակ տեռասա, որն ունի մուտք դեպի այգի: 1-ին հարկում կա նախամուտք, ընդարձակ հյուրասենյակ` 60 քմ մակերեսով, խոհանոց` 2 սառնարանով, 1 սանհանգույց և ընդարձակ տեռասա` դեպի այգի մուտքով: 2-րդ հարկում կա նախամուտք, 4 ննջասենյակ` 25-30 քմ մակերեսով, 1 սանհանգույց` ջակուզիով, տեռասա` դեպի այգի մուտքով: Տեռասայում տեղադրված է բուխարի, ամռանը այստեղ հաճելի է հավաքվել և լավ ժամանակ անցկացնել, բոլոր տեռասաներից հնարավոր է աստիճաններով բարձրանալ մյուս տեռասա: Տունը լուսավոր է, սենյակները ընդարձակ են, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և մարմարե սալիկներով, աստիճանները նույնպես մարմարից են: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում կան օդորակիչներ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Առկա է ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: Տունն ապահովված է բարձրակարգ անվտանգության համակարգով` տեսախցիկներով, հարմար է 10 -15 անձի բնակության համար: Տան կողքը կա սուպերմարկետ: Տրվում է օրավարձով 1 շաբաթից ոչ պակաս ժամկետով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ