Արաբկիր համայնքում, Պռոշյան փողոցում երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի` 311 քմ մակերեսով և 290 քմ հողատարածքով առանձնատուն։ Առանձնատունը բարձրորակ շինանյութով կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բաղկացած է լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 3 լոգասենյակից և 2 սանհանգույցից: Խոհանոցը և սենյակները գեղեցիկ կահավորված են և հագեցած ժամանակակից կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք: Առկա է ավտոտնակ: Բակը պարսպապատված է, որտեղ կա բուխարիով ամառային զրուցարան, դեկորատիվ բույսեր։ Մոտակայքում են գտնվում Սիրահարների զբոսայգին, խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները։