Այս 3 հարկանի առանձնատունը, որը նաև հյուրատուն է` տրվում են օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալությամբ սենյակներ և գտնվում է քաղաքի լավագույն հատվածում, Չարենցի փողոցում, Գերմանական դեսպանատնից ոչ հեռու: Այստեղ կարելի է անցկացնել տարբեր միջոցառումներ, ունի բոլոր հարմարությունները հավաքույթներ կազմակերպելու համար: Հյուրատանը կարող են բնակվել 1-ից մինչև 40 անձ: Հարմար է խմբերով կեցության համար: Առկա են 1 տեղանոց, 2 տեղանոց, 3 տեղանոց սենյակներ, որոնք հարմարավետ կահավորված են, համալրված տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Բոլոր սենյակներն ունեն սանհանգույցներ, որոշ սենյակներ ունեն խոհանոց և ջակուզի: Հյուրատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցները և խոհանոցները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Բակը պարսպապատված է, առկա է կանաչապատ տարածք` դեկորատիվ բույսերով և պտղատու ծառերով, ամառային տաղավար, մանղալ, լողավազան, դեկորատիվ ջրվեժ, բացօթյա կայանատեղի 4 մեքենայի համար, ապահովված է անվտանգության համակարգով։ Մոտակայքում է գտնվում Պետական համալսարանը, բանկեր, խանութներ, սրճարաններ և ժամանցի վայրեր: Վարձակալության է տրվում նաև ամբողջ առանձնատունը: