Վարձակալության է տրվում 3 հարկանի` յուրօրինակ ճարտարապետական լուծումներով կառուցված և հիասքանչ Հրազդանի ձորի տեսարանով առանձնատուն, որը գտնվում է Այգեձոր փողոցում: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 440 քմ իսկ հողատարածքինը` 540 քմ: Կոնստրուկտիվ լուծումների շնորհիվ շենքը դրսից 2 հարկանի է, ներսից 3: Առանձնատունը նորակառույց է և չբնակեցված, նորոգված է բարձրարժեք նյութերով, ինտերիերը մշակվել է առանձնահատուկ իտալական նրբագեղությամբ, հատակը սալիկապատվել է գրանիտով և մարմարով: 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը, խոհանոցը, սանհանգույցը և լվացքատունը, 2-րդ հարկում կա հյուրասենյակ, փոքր խոհանոց, բաց պատշգամբ, 3-րդ հարկում` 3 ննջասենյակներ (մասթերբեդրում), որոնք ունեն բաց պատշգամբներ, զգեստասենյակներ ու սանհանգույցներ: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Առանձնատան բակը աչք է շոյում և էսթետիկ հաճույք պատճառում: Այն ունի բոլոր հարմարությունները հանգիստն անցկացնելու համար, ապահովված է ամառային զրուցարանով, բարով, խոհանոցային հատվածով, կանաչապատ տարածքով և տեռասայով, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Տարածքն ապահովված է անվտագության համակարգով, դարպասները հեռակառավարվող են: