Կիլիկիա թաղամասում օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում գեղեցիկ, ընդարձակ և հարմարավետ 3 հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 600 քմ, իսկ տնամերձ հողատարածքինը՝ 700 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, տեղադրված է ջեռուցման և հովացման անհատական համակարգ: Հատակը ծածկված է բարձրորակ նախշազարդ մանրահատակով:1-ին հարկում է գտնվում լողավազանը, շոգեբաղնիքը, 2-րդ հարկում` ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը` բուխարիով, խոհանոցը և 2 սանհանգույցները, 3-րդ հարկում կա 4 ննջասենյակ, 2 սանհանգույց և լվացքատուն, 4-րդ հարկում` 2 ննջասենյակ, 1 սանհանգույց: Առկա են բացօթյա պատշգամբներ` դարբնի յուրօրինակ աշխատանքներով և գեղեցիկ տեսարաններով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են բարձրարժեք կահույքով, հագեցած են տեխնիկայով և բոլոր տեսակի պարագաներով: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Առկա է փակ ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար նախատեսված: Տարածքն ամբողջովին պարսպապատ է, բակում առկա է բուխարի, շատրվաններ: Ապահովված է տեսահսկման համակարգով, ունի պահակակետ: Երկրաժամկետ վարձակալություն` 3600 - 6500 $, օրավարձ` 300 - 550 $: