Միայն երկարաժամկետ վարձակալությամբ է հանձնվում շքեղ և յուրահատուկ դիզայնով էքսկլյուզիվ առանձնատուն, որը գտնվում է Մեծ կենտրոնում՝ Դալմայի հարևանությամբ, Կիլիկիա թաղամասի սկզբնամասում։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լոգարանը և մեկ սանհանգույց՝ հյուրասենյակի համար։ Ունի առանձին խոհանոց, որտեղից կա ելք դեպի բաց պատշգամբ։ Պատշգամբում կա խորովածանոց։ Ամբողջ առանձնատան կահավորումը՝ իտալական բարձրորակ և թանկարժեք ապրանքանիշից է, իսկ տեխնիկան՝ գերմանական ընկերությանից։ Հատակները տաքացվող են։ Առանձնատունն ունի ավտոկայանատեղ։ Վարձակալության արժեքը՝ կախված ժամկետից քննարկելի է։