Օրավարձով է տրվում 2 հարկանի հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 200 քմ. մակերեսով և 400 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնական փողոցներից մեկում՝ Տանձաղբյուր փողոցում։ Այն կապիտալ նորոգված է՝ ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Առաջին հարկը զբաղեցնում են ընդարձակ հյուրասենյակը և խոհանոցը՝ գեղեցիկ կահավորանքով, իսկ 2-րդ հարկում են գտնվում ննջարանները՝ բոլորը կահավորված և իրենց բաց պատշգամբներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատունն ունի ընդարձակ բակ, որտեղ կարելի է մեքենաները կանգնեցնել։