Ծաղկաձորում վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ շինությամբ, լավ վերանորոգումով առանձնատուն, բնակելի` 250 քմ մակերեսով, 2000 քմ հողատարածքով և 120 քմ կից շինությամբ: Առանձնատունն ունի հրաշալի կանաչապատ այգի հանգստի գոտիով, դեկորատիվ ծառերով ու եղևնիներով, տարբեր միջոցառումներ անցկացնելու բացօթյա և փակ սրահներ` 40 հոգու համար, ունի խաղահրապարակ, ամառային խոհանոց` բուխարիով ու թոնիրով, կոկիկ բակ` սալապատված հատակով: Տունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Բաղկացած է մեծ ու լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից և 4 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ: Առկա են բաց պատշգամբներ` գեղեցիկ այգու տեսարաններով: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Բոլոր սենյակները և խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված են, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Առանձնատունը պարսպապատված է, ունի երկաթյա դարպաս: