Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 հարկանի առանձնատուն` 360 քմ բնակելի շինության մակերեսով և 530 քմ` տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Դավիթ Բեկ փողոցում՝ Հոլիվուդ էլիտար թաղամասում: Տունը կապիտալ վերանորոգված է` օգտագործվել է բարձրորակ շինանյութ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված ֆալկոլային համակարգով, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, հագեցած ժամանակակից տեխնիկայով: Նկուղային հարկը նախատեսված է ժամանցի համար, որտեղ կա մարզասրահ՝ հագեցած մարզասարքերով, բիլիարդի և թենիսի համար նախատեսված սենյակներ, ունի խորդանոց: Առաջին հարկում հատակը ջեռուցվող է, առկա է նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ, ավտոտնակ` 3 մեքենայի համար նախատեսված և մուտք դեպի լողավազան, երկրորդ հարկում` նախասրահ, 2 բաց պատշգամբ, զգեստասենյակ և 4 ննջասենյակ, որոնցից մեկն ունի իր սանհանգույցը և 1 ընդհանուր սանհանգույց: Խնամված բակում կա կանաչապատ տարածք` եղևնիներով և դեկորատիվ բույսերով, մանղալ, ընդարձակ ամառային զրուցարան, բացօթյա լողավազան և լոգասենյակ: Տեղադրված է անվտանգության համակարգ: Ունի 2 մուտք` Դավիթ Բեկի և Ազատամարտիկների փողոցի կողմից: