Մելքումով փողոցում` նորակառույց թաղամասում՝ Հյուսիս-Հարավ մայրուղու հարևանությամբ, վարձով է տրվում 2 հարկանի՝ նկուղով, հարմարավետ և ընդարձակ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 360 քմ, որից 100 քմ. նկուղային հարկն է, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 600 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է: 1-ին հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր և գեղեցիկ կահավորված հյուրասենյակը, խոհանոցը, սանհանգույց և 2 ննջասենյակ: 2-րդ հարկում՝ նախասրահ, 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, 2 բաց պատշգամբ։ Բոլոր սենյակները կահավորված են նորաձև և հարմարավետ կահույքով և հագեցած տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է արևային էներգիայի պանելներ, որը ապահովվում տան և լողավազանի տաք ջրի ջրամատակարարումը: Տարածքը ամբողջովին պարսպապատված է, բակը շատ բարեկարգ է և կանաչապատ, կա ամառային խոհանոց, ավանդական խորովածանոց, սանհանգույց և զրուցարան։