Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 հարկանի հարմարավետ առանձնատուն՝ 250 քմ. բնակելի մակերեսով և 500 քմ. հողատարածքով, որը գտնվում է Դավթաշեն 2-րդ թաղամասում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առաջին հարկում գտնվում է գեղեցիկ կահավորված հյուրասենյակը, խոհանոցը, ճաշասենյակը և սանհանգույցը: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ` բոլորը կահավորված հարմարավետ կահույքով և ևս 1 սանհանգույց` ջակուզիյով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են: Առանձնատունն ապահովված է կահույքով և տեխնիկայով: Առկա է ինտերնետ կապ: Պարսպապատ է, ունի գեղեցիկ բակ` մանղալով, լողավազանով և ամառային հանգստի համար նախատեսված տաղավարով: