Նորք Մարաշ թաղամասում, սեփականատիրոջ կողմից վարձակալության է տրվում սեփական տուն` որպես գրասենյակային տարածք։ Վերանորոգումը հարմարեցված է գրասենյակային գործունեությանը։ Տրվում է և՛ ամբողջական տարածքը և՛ մասնակի։ Ընդհանուր մակերեսը 450 քմ է, ունի պտղատու այգի` մանղալով և զրուցարանով: Հնարավոր է նաև մասնակի (335 քմ) վարձակալություն համատեղ օգտագործմամբ` 55 քմ մակերեսով խաղասրահ` թենիսի և բիլիարդի սեղաններով, 20 քմ խոհանոց, 23 քմ խորհրդակցության սենյակ հագեցած հարմարավետ կահույքով, պրոյեկտորով ու էկրանով: Մասնակի վարձակալության դեպքում կա հնարավություն օգտվելու այգու տարածքից, մանղալից ու զրուցարանից։ Հարկերից մեկն ունի 3 ընդարձակ աշխատասենյակ, 1 ընդհանուր տարածք, 2 սանհանգույց։ Բոլոր սենյակները կապիտալ վերանորոգված են, տեղադրված են բարձրորակ մետաղապլաստե պատուհաններ։ Այստեղ առկա է նաև գրասենյակային կահույք։ Վերջին հարկի տարածքն այս պահին կապիտալ վերանորոգվում է։ Լինելու է 80 քմ open-space տարածք։ Պատուհաններից բացվում է քաղաքի գեղեցիկ համայնապատկեր: Հատակը ծածկված է բարձրորակ վինիլով, սանհանգույցները սալիկապատված են, ապահովված են սանտեխնիկայով։ Տեղադրված են անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Շենքն ունի անվտանգության համակարգ` տեսախցիկներով։ Առկա են կայանատեղեր` բակում, շենքի դիմաց, կա նաև ավտոտնակ: Տարածքը վարձակալության կտրվի հուլիսի սկիզբ: Գինը` 1 քմ-ի համար 5.500 դրամ։