Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 հարկանի գեղեցիկ առանձնատուն բնակելի՝ 240 քմ. մակերեսով և 100 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Քեռի փողոցում։ Առանձնատունը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բոլոր սենյակները և խոհանոցները կահավորված են։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս առկա են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցները և սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Առանձնատունն ունի քարե ավտոտնակ և գեղեցիկ պարտեզ՝ լողավազանով։