Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 1 հարկանի առանձնատուն բնակելի՝ 180 քմ. մակերեսով և 700 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Կիևյան փողոցում՝ անաղմուկ հատվածում, դեսպանատների հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են։ Լոգասենյակներից մեկում տեղադրված է լոգախցիկ, մյուսում՝ ջակուզի։ Առանձնատունը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բոլոր սենյակները ունեն բաց պատշգամբներ։ Պարսպապատ է, ունի քարե ավտոտնակ՝ 3 մեքենայի համար նախատեսված, պտղատու այգի, տաղավար՝ ձմեռային և ամառային, մանղալ և դրսում՝ սանհանգույց։