Արաբկիրի այգու հարևանությամբ` Վ. Փափազյան փողոցում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն 430քմ. բնակելի մակերեսով և 450 ք. մ. մակերեսով կից հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է համապատասխան վերջին եվրոպական ատանդարտներին, ինտերիերին տրված է հետաքրքիր և յուրահատուկ դիզայն։ Ունի 2 նախասրահ, մեծ խոհանոց իր հյուրասենյակով, ընդարձակ ճաշասենյակ, 5 ննջասենյակ, հանդերձասենյակ, 6 սանհանգույց, 2 մեծ բաց պատշգամբ: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, ինչպես նաև օդորակիչներ։ Առանձնատունը ամբողջությամբ կահավորված է հարմարավետ և ժամանակակից կահույքով, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Սենյակները ընդհարձակ են և լուսավոր։ Բակում առկա է ամառային խոհանոց, լողավազան, գեղեցիկ այգի: Ավտոկայանատեղի նախատեսված 2 մեքենայի համար: Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է: